Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն
22.01.2016 | 18:39

Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատում են նաև հանգստյան օրերին:

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 23-ին և 24-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
Հունվարի 15- 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին է դիմել 17538 քաղաքացի: 4612 քաղաքացու մոտ, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն, ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է:

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ